Բաղադրիչներ
6 հատ գունավոր պղպեղ
500 գ աղացած միս
150 գ բրինձ
1 գլուխ սոխ
2 հատ գազար
50 գ տոմատի մածուկ
Աղ
Սև պղպեղ
Պապրիկա
Մաղադանոս
Ուրց
Քիմիոն
1 լոլիկ
1,5 լ ջուր
Սոուսի համար`
2 ճ/գ ալյուր
30 գ կարագ
10 մլ ձեթ
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել, տապակել ձեթի մեջ
Ավելացնել խորանարդաձև կտրատած գազարը և համեմել աղով
Ավելացնել աղացած միս, բրինձ, համեմել աղով, սև պղպեղով, պապրիկայով, ուրցով և քիմիոնով, լավ խառնել, ավելացնել տոմատի մածուկ, կտրտած մաղադանոս
Պղպեղները մաքրել, մի քանի տեղերից ծակծկել, լցոնել ստացված միջուկով և փակել մեկական կտոր լոլիկով
1,5 լ ջրին ավելացնել 1 թ/գ աղ և լցնել պղպեղների վրա: Ափսե դնել պղպեղների վրա և եփել թույլ կրակի վրա 30 րոպե
Սոուսի համար կարագ ու ձեթ լցնել թավայի մեջ, ավելացնել ալյուր և 1 րոպե տապակել
Ավելացնել եփած պղպեղների ջուրը, համեմել սև պղպեղավ և 5 րոպե թողնել թույլ կրակին
Պղպեղների վրայից հեռացնել ափսեն և լցնել ստացված սոուսը
5 րոպե թողնել թույլ կրակի վրա
Զարդարեք մաղադանոսով և մատուցեք )))
Բարի ախորժակ