Բաղադրիչներ
300 գ հավի կրծքամիս
Աղ
Սև և կարմիր պղպեղներ
1 ճ/գ եգիպտացորենի օսլա
1 գլուխ սոխ
2 գունավոր պղպեղ
5 օղակ մարինացված արքայախնձոր
1 թ/գ շաքարավազ
3 ճ/գ սոյայի սոուս
1 ճ/գ բրնձի քացախ
1 ատամիկ սխտոր
1 թ/գ տոմատի մածուկ
կանաչ սոխ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատել, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, ավելացնել եգիպտացորենի օսլա, լավ խառնել և տապակել

Սոխը կտրատել և առանձին տապակել, ավելացնել կտրատած պղպեղները

Ավելացնել խորանարդաձև կտրատած արքայախնձորը

Ավելացնել տապակած հավի կրծքամիսը և լավ խառնել

Առանձին տարայի մեջ լցնել շաքարավազ, սոյայի սոուս, բրնձի քացախ, ճզմած սխտոր, տոմատի մածուկ և լավ խառնել: Ավելացնել տապակին և լավ խառնել

Ավելացրեք կանաչ սոխ և մատուցեք )))

Բարի ախորժակ