Բաղադրիչներ
500 գ հավի կրծքամիս
20 գ թարմ ռեհան
200 գ պանիր
2 ատամիկ սխտոր
20 գ ալյուր
100 մլ սպիտակ գինի
մաղադանոս
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը բաժանել բարակ շերտերի, ծեծել

Պանիրը խորանարդաձև կտրատել, ավելացնել մանրացրած ռեհան, սխտոր և լավ խառնել

Յուրաքանչյուր մսային շերտի մեջ 1-ական ճ/գ խճողակ դնել և ռուլետի պես փաթաթել

Ստացված ռուլետը բաժանել 2 կամ 3 մասի, թաթախել ալյուրի մեջ, տապակել 2 կողմից, ապա ավելացնել սպիտակ գինի, մաղադանոս, թողնել 3-5 րոպե և վերցնել կրակից

Կարող եք մատուցել սիրելի սոուսով )))

Բարի ախորժակ