Բաղադրիչներ
500 գ խոզի փափկամիս
300 գ սունկ
3 թ/գ թթվասեր
1 ճ/գ ալյուր
1 գլուխ սոխ
1 ատամիկ սխտոր
70 գ պանիր
աղ
համեմ
Պատրաստման եղանակը
Միսը բաժանել 3 մասի, երկարությամբ, բարակ բացել, ծեծել, համեմել աղով
1,5 ճ/գ թթվասերին ավելացնել ճզմած սխտոր, աղ, լավ խառնել և ավելացնել մսին
Սունկը և սոխը մանր կտրատել, տապակել այնքան, մինչև առաջացած հեղուկը գոլորշինա, ապա համեմել աղով, ավելացնել 1,5 ճ/գ թթվասեր, ալյուր, լավ խառնել, թողնել ևս 1 րոպե
Ստացված զանգվածն ավելացնել մսին և ռուլետի պես փաթաթել
Տեղափոխել կաղապարի մեջ, ավելացնել քերած պանիր և դնել 200°С տաքացրած ջեռոցում 1 ժամ
Զարդարեք մանրացրած համեմով և մատուցեք )))
Բարի ախորժակ