Այս ոսկեգույն և անուշահամ սունկը կզարդարի Ձեր ընթրիքի սեղանը

Սունկը ջեռոցում
40 րոպե
Այս տարբերակով պատրաստեք սունկը, և համեղ ընթրիքն ապահովված է:

Բաղադրիչներ

  • 1200 գ սունկ
  • 400-450 գ մայոնեզ
  • 1.5 թեյի գդալ պապրիկա
  • 1 թեյի գդալ սխտորի փոշի
  • 0.5 թեյի գդալ սև պղպեղ
  • 1 թեյի գդալ աղ
  • կանաչի

Պատրաստման եղանակը

1 Սունկը լվանալ և չորացնել:
2 Սնկի վրա աղ, պապրիկա, սև պղպեղ և սխտորի փոշի շաղ տալ:
3 Այնուհետև վրան մայոնեզ լցնել, խառնել, ծածկել սննդային տոպրակով և թողնել, որ սունկը մոտ 10 րոպե մարինացվի:
4 Եփել նախապես տաքացված ջեռոցում (250օC-ում)
5 Մատուցելիս վրան կանաչի շաղ տալ:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.