Սունկը ջեռոցում
40 րոպե
Այս տարբերակով պատրաստեք սունկը, և համեղ ընթրիքն ապահովված է:
Բաղադրիչներ
- 1200 գ սունկ
- 400-450 գ մայոնեզ
- 1.5 թեյի գդալ պապրիկա
- 1 թեյի գդալ սխտորի փոշի
- 0.5 թեյի գդալ սև պղպեղ
- 1 թեյի գդալ աղ
- կանաչի
Պատրաստման եղանակը
1 Սունկը լվանալ և չորացնել:
2 Սնկի վրա աղ, պապրիկա, սև պղպեղ և սխտորի փոշի շաղ տալ:
3 Այնուհետև վրան մայոնեզ լցնել, խառնել, ծածկել սննդային տոպրակով և թողնել, որ սունկը մոտ 10 րոպե մարինացվի:
4 Եփել նախապես տաքացված ջեռոցում (250օC-ում)
5 Մատուցելիս վրան կանաչի շաղ տալ:
Բարի ախորժակ