Այս յուրահատուկ, համեղ մսային եղևնիները կդառնան ձեր ամանորյա սեղանի զարդարանքը

Բաղադրիչներ

300 գ կարտոֆիլ

1 ձու

650 գ հավի կրծքամիս

1 ատամիկ սխտոր

1 թ/գ պապրիկա

աղ

30 գ կարագ

30 գ պանիր

200 գ սոխ

250 գ շամպինյոն

20 գ սամիթ

սև պղպեղ

Ձևավորման համար`

կարմիր քաղցր պղպեղ

խաշած ձվի սպիտակուց

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը մաքրել կեղևից, խաշել (ջրի մեջ մի քիչ աղ լցնել), տրորել, ավելացնել կարագ, ձու, քերած պանիր, կտրտած սամիթ և խառնել (եթե շատ պինդ ստացվի մի փոքր ավելացրեք այն ջրից, որի մեջ խաշել եք կարտոֆիլները)

Հավի կրծքամիսը և սոխը բաժանել մեծ կտորների, ավելացնել սխտոր, աղ, պապրիկա, սև պղպեղ և բլենդերով կամ մսաղացով անցկացնել

Սունկը և սոխը մանր կտրատել, տապակել ձեթի մեջ

Մսային զանգվածը բաժանել  հավասար մասերի, գնդիկներ անել, բացել, յուրաքանչյուրի մեջ 1 ճ/գ սունկ դնել

Փակել և եղեվնու ձև տալ։ Դնել 200°C տաքացրած ջեռոցում 30 րոպե

Կարտոֆիլի պյուրեն լցնել կրեմի համար նախատեսված պարկի մեջ և ձևավորել ստացված եղևնիները: Դնել 180°C  տաքացրած ջեռոցում 15 րոպե

Կարմիր քաղցր պղպեղից աստղիկներ ստանալ և դնել գագաթին

Կարելի է խաշած ձվի սպիտակուցը քերել, ցանել եղևնիների վրա, որը ձյան էֆեկտ կհաղորդի)))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում