Այս միջոցի շնորհիվ, ընդամենը 10 րոպեում կազատվեք ներքնակի վրա առաջացած ցանկացած բծերից

Ներքնակն անփոխարինելի իր է յուրաքանչյուրիս տանը, սակայն նրա մաքրելը հոգնեցուցիչ, ժամանակատար գործընթաց է:

Բայց կա միջոց, որն արագ, հեշտ և արդյունավետ կլուծի այս խնդիրը:

Այսպիսով, ձեզ անհրաժեշտ է 500 մլ տարողությամբ շիշ, սպասք լվացող հեղուկ (ցանկալի է անգույն), սոդա և ջրածնի պերօքսիդ:

Շշի մեջ ջուր լցրեք, ավելացրեք 1 թ/գ սպասք լվանալու հեղուկ, լավ թափահարեք և ցողեք` տարածելով ներքնակի ամբողջ տարածությամբ:

Առանձին շշի մեջ լցրեք 250 մլ ջուր, 250 մլ 3 % ջրածնի պերօքսիդ, լավ թափահարեք և տարածեք ներքնակի ամբողջ տարածությամբ: Այն հատվածներում, որտեղ առկա են հետքեր` լցրեք ավելի շատ:

Արդեն թաց ներքնակի վրա, ամբողջ տարածությամբ սոդա լցրեք, եթե այն մեծ է, ապա մոտ 3 բաժակ սոդա անհրաժեշտ կլինի:

Մաքուր կտորով, կամ փափուկ խոզանակով կարող եք մի փոքր տրորել խնդրահարույց հատվածները:

1 օր թողեք լավ օդափոխվող տեղում: Առավոտյան փոշեկուլով մաքրեք սոդայի  մնացորդները, անհրաժեշտության դեպքում ևս մեկ անգամ մաքուր թաց կտորով մաքրեք այն:

Լինե՛նք տեղեկացված )))

Կիսվել Facebook-ում