Լցոնած սունկ

Նրբահամ և ախորժելի ուտետի բաղադրատոմսը ուղղակի կզարմացնի Ձեր հարազատներին:
Բաղադրիչներ
- 500 գ շամպինիոն
- 500 գ աղացած միս (ըստ ցանկության)
- 1 հատ սոխ
- 200 գ պանիր
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Սունկը լավ լվանալ, և միջուկը հեռացնել:

- Մսի ֆարշին ավելացնել աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի, և լավ խառնել:
- Սոխը կտրատել և բլենդերով հարել:
- Ավելացնել մսի ֆարշին և խառնել:

- Սունկը լցոնել, և շարել տարայի մեջ:

- Ավելացնել մի փոքր ջուր և դնել ջեռոցը 200° ջերմաստիճան տաքությամբ 20 րոպե:

- Ջեռոցից հանել, վրան ավելացնել պանիրը և դնել ջեռոցը ևս 10 րոպե:


Բարի ախորժակ:
