Բազուկով աղցան

Նորբ և թեթև այս աղցանը Ձեր ամենօրյա սեղանի զարդը կդառնա:
Բաղադրիչներ
- 2 հատ խաշած բազուկ
- 200 գ պահածոյացված եգիպտացորեն
- 1 հատ սոխ
- 1 ատամիկ սխտոր
- 3 ճաշի գդալ բուսայուղ
- սամիթ
- մաղադանոս
- աղ
Պատրաստման եղանակը

- Սոխը մանրացնել:

- Խաշած բազուկը մանր կտրատել:

- Սամիթը և մաղադանոսը մանր կտրատել:

- Կտրատված զանգվածին ավելացնել պահածոյացված եգիպտացորենի հատիկները և խառնել:

- Ավելացնել բուսայուղ և աղ:

Բարի ախորժակ:
