Այս համեղ, չափազանց նուրբ թխվածքի պատրաստման համար ձեզ անհրաժեշտ կլինի ընդամենը 3 բաղադրիչ: Յոգուրտով թխվածք

Բաղադրիչներ

400 գ յոգուրտ

4 ձու

40 գ եգիպտացորենի օսլա

Պատրաստման եղանակը

Տարայի մեջ յոգուրտ լցնել, լավ խառնել, մեկ-մեկ լցնել ձուն ու լավ խառնել

Ավելացնել եգիպտացորենի օսլան և լավ խառնել (ցանկության դեպքում կարելի է շաքարի փոշի ևս ավելացնել)

Փոքր կաղապար վերցնել, յուղաթուղթ դնել, ստացված զանգվածը լցնել, դնել 170°С տաքացրած ջեռոցում 50 րոպե

1 ժամ թողնել, ապա շաքարի փոշի ցանել և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում