Բաղադրիչներ
2 հատ (400 գ) դդմիկ
1 հատ գազար
3 ձու
70 գ պանիր
3 ճ/գ ալյուր
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Դդմիկն անցկացնել քերիչով, ջրքամել
Ավելացնել քերած գազար, պանիր, 3 ձու, աղ, սև պղպեղ
Ավելացնել ալյուր և լավ խառնել
Թավայի մեջ ձեթ լցնել, տաքացնել, ապա 1-ական ճ/գ ստացված զանգվածից շրջանաձև դնել ու 2 կողմից տապակել
Նախ ուժեղ կրակի վրա մի քիչ կարմրացնել, ապա ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակի վրա, որպեսզի լավ եփվի
Շտապեք համտեսել )))
Բարի ախորժակ