Բաղադրիչներ
600 գ խոզի աղացած միս
1 ձու
2 գլուխ սոխ
2 հատ լոլիկ
100-150 գ պանիր
150-200 մլ սերուցք կամ թթվասեր
աղ
սև պղպեղ
պապրիկա
ուրց
օրեգանո
սխտորի փոշի
Պատրաստման եղանակը
1 գլուխ սոխն անցկացնել մսաղացով կամ մանր քերիչով, 2 ճ/գ կաթ ավելացնել և ավելացնել մսին
Համեմել աղով, ավելացնել 0,5 թ/գ սև պղպեղ, պապրիկա, սխտորի փոշի, օրեգանո, 1 ձու, լավ խառնել և 15-20 րոպե թողնել
Կոտլետներ պատրաստել և առանց ձեթի (ձեթ լցնելու դեպքում` շատ քիչ) 2 կողմից տապակել (սա անհրաժեշտ է կոտլետներին կարմիր երանգ տալու համար)
Կոտլետները տեղափոխել հրակայուն տարայի մեջ
Լոլիկը և սոխը շրջանաձև կտրատել և դասավորել կոտլետների վրա
Ավելացնել քերած պանիր, սերուցք կամ թթվասեր, դնել 190°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Համտեսե՛ք, քանի դեռ տաք է )))
Բարի ախորժակ