Բաղադրիչներ
200 գ բրինձ
250 մլ կաթ
250 մլ ջուր
½ թ/գ աղ
պաքսիմատ
ձեթ
Պատրաստման եղանակը
Բրինձը սառը ջրով լվանալ, լցնել կաթսայի մեջ, ավելացնել 250 մլ ջուր և կաթ, աղ, խառնել, ծածկել և թողնել եփվի
Թողնել բրինձը սառչի, ավելացնել ձու և բլենդերով հարել
Ձեռքերը թաթախել ջրի մեջ, ստացված զանգվածից 1-ական ճ/գ վերցնել և շրջանակի ձև տալ
Յուրաքանչյուր շրջանակը թաթախել պաքսիմատի մեջ, ապա շրջանաձև կոտլետի տեսք տալ
Ուժեղ կրակի վրա 2 կողմից տապակել տաքացրած ձեթի մեջ
Արդեն պատրաստ կոտլետները տեղափոխել անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը դուրս գա
Մատուցեք թթվասերով )))
Բարի ախորժակ