Այս խմորեղենը ոչ միայն շատ գեղեցիկ է, այլև շատ համեղ է, և պատրաստվում է շատ արագ։ Թխվածք «Փաթիլ»

Բաղադրիչներ

4 ձու

150 գ շաքարավազ

աղ

150 մլ ձեթ

12 գ վանիլային շաքարավազ

10 գ փխրեցուցիչ

600 գ ալյուր

2 ճ/գ կակո

2 ճ/գ կաթ

1 ճ/գ մեղր

կոկոսի փաթիլներ

Պատրաստման եղանակը

4 ձվին ավելացնել շաքարավազ, վանիլային շաքարավազ, լավ խառնել, ընթացքում մի պտղունց աղ լցնել

Ավելացնել ձեթ, լավ խառնել

Ավելացնել ալյուր, խառնել և խմոր հունցել

Ստացված խմորը բաժանել 2 մասի, մեկի հետ խառնել կակո և կաթ

Յուրաքանչյուր մասը նույնպես բաժանել 2 մասի

Սննդային թղթի վրա, ըստ գույների բացել և իրար վրա դնել խմորե գնդերը

Գրտնակել, պատառաքաղով անցքեր անել, դնել 180°C տաքացրած ջեռոցում 20 րոպե

Հանել ջեռոցից, մեղր քսել, կոկոսի փաթիլներ շաղ տալ

Միայն տաք թեյն է պակասում )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում