Աղցաններ Բաղադրատոմսեր

Այս թարմ և ախորժելի աղցանը կսիրեն ինչպես մեծերը, այնպես էլ փոքրերը

Տավարի լեզվով աղցան
Տավարի լեզվից կարող եք մի շարք նախուտեստներ և ուտեստներ պատրաստել, բայց ամենահամեղը հիմնականում աղցաններն են:

Բաղադրիչներ

  • 300 գ տավարի լեզու
  • 1 հատ վարունգ
  • 2 ճաշի գդալ ձիթայուղ
  • 1 հատ գազար
  • 0.5 հատ սոխ
  • 2 ճաշի գդալ սոյայի սոուս
  • աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  • Տավարի լեզուն լավ լվանալ, այնուհետև խաշել առանց աղի 1.5-2 ժամ:
  • Վարունգը և գազարը երկարությամբ կտրատել:
  • Սոխը օղակներով կտրատել:
  • Տավարի լեզուն եփելուց հետո սառեցնել, երկարությամբ կտրատել:
  • Տեղափոխել խորը ամանի մեջ, ավելացնել սոյայի սոուսը և ձիթայուղը:
  • Համեմել աղով և սև պղպեղով, մատուցելուց առաջ 30 րոպե թողնել սառնարանում:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: