Բաղադրիչներ
20 գ ժելատին + 70 մլ ջուր
600 գ յոգուրտ կամ թթվասեր
120 գ շաքարավազ
1 տուփ վանիլային շաքարավազ
180 գ եգիպտացորենի փաթիլներ
պիստակ
շոկոլադ
Կաղապարի չափը՝ 18 սմ
Պատրաստման եղանակը
Յոգուրտին ավելացնել շաքարավազ, վանիլային շաքարավազ և լավ խառնել

Ժելատինին ավելացնել ջուր, խառնել, 10 րոպե թողնել մի կողմ։ Հալեցնել գոլորշու վրա, ապա ավելացնել յոգուրտին և լավ խառնել

Ավելացնել եգիպտացորենի փաթիլներ, լավ խառնել

Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, լցնել ստացված զանգվածը, զարդարել կտրատած պիստակով, շոկոլադի քերուկով և 3 ժամ թողնել սառնարանում

Կարող եք մատուցել )))


Բարի ախորժակ