Այս գեղեցիկ և ախորժելի ուտեստը կզարդարի ձեր սեղանը` լինի այն տոնական, թե ընթրիքի: Հավի մսով ռուլետ

Բաղադրիչներ

Արտաքին շերտի համար`

3 ձու

200 գ թթվասեր

300 գ պանիր

2 ճ/գ ալյուր

2 ճ/գ ձեթ

աղ

միջուկի համար`

500 գ հավի աղացած կրծքամիս

100-140 գ բաստուրմա

½  կարմիր բուլղարական պղպեղ

½ դեղին բուլղարական պղպեղ

½ թ/գ խմելի-սունելի

½ թ/գ կարրի

1 թ/գ կարմիր պղպեղ

½ թ/գ համեմի աղացած սերմ

½ թ/գ աղ

Պատրաստման եղանակը

Աղացած մսին ավելացնել խմելի-սունելի, կարրի, կարմիր պղպեղ, համեմի աղացած սերմ, աղ, լավ խառնել և դնել սառնարանում

Արտաքին շերտի համար անհրաժեշտ է ձվին ավելացնել մի պտղունց աղ, ձեթ, թթվասեր, խառնել, ավելացնել ալյուր, լավ խառնել, մինչև կստացվի համասեռ զանգված

Ավելացնել քերած պանիր, լավ խառնել, լցնել ջեռոցի տապակի մեջ, հավասարապես տարածել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 12-15 րոպե

Ստացված շերտը շրջել հակառակ կողմի վրա, լցնել հավի միսը, հավասարապես տարածել

Պղպեղները, բաստուրման կտրատել և շարել

Ռուլետի պես փաթաթել, դնել փայլաթիթեղի մեջ, դնել 150°С տաքացրած ջեռոցում 35-40 րոպե (որպեսզի կարմրի` ևս 10-15 րոպե տեղափոխեք ջեռոց)

Համտեսե՛ք, քանի դեռ տաք է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում