Բաղադրիչներ
100 գ թթվասեր
1 ձու
0,5 թ/գ աղ
0,5 թ/գ շաքարավազ
100 գ կաթնաշոռ
100 գ պանիր
1 լոլիկ
150 գ ալյուր
1 թ/գ փխրեցուցիչ
1 ճ/գ ձեթ
օրեգանո
քնջութ
Պատրաստման եղանակը
Թթվասերին ավելացնել ձու, աղ, շաքարավազ և լավ խառնել

Ավելացնել կաթնաշոռ, քերած պանիր, խորանարդաձև կտրատած լոլիկ

Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ, խառնել և ավելացնել ընդհանուր զանգվածին։ Ավելացնել ձեթ և լավ խառնել

Ջեռոցի տապակը պատել կարագով, ստացված զանգվածից 1_ական ճ/գ դնել տապակի մեջ, շրջանի ձև տալ, յուրաքանչյուրի վրա օրեգանո և քնջութ շաղ տալ, դնել 180°С տաքացրած ջեռոցում 10-15 րոպե

Բլիթները պատրաստ են )))

Բարի ախորժակ