Բաղադրիչներ
1 կգ խոզի կամ հավի միս
3 գլուխ սոխ
250 գ պանիր
500 գ մարինացված արքայախնձոր
աղ, սև պղպեղ
մայոնեզ
Պատրաստման եղանակը
Միսը բաժանել հավասար մասերի, ձեթ քսել, համեմել աղով, սև պղպեղով (կարելի է ավելացնել սիրելի համեմունքները) և թողնել 10 րոպե

Ջեռոցի թավայի մեջ ձեթ քսել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխ, համեմած միսը

Ավելացնել խորանարդաձև կտրատած արքայախնձոր

Ավելացնել քերած պանիր, մայոնեզ և դնել 180°С տաքացրած ջեռոցում 35-40 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ