Բաղադրիչներ
400 գ կարտոֆիլ
2 ատամիկ սխտոր
մաղադանոս
աղ
սև և կարմիր պղպեղներ
ձիթայուղ
150 գ բեշամել սոուս (40 գ կարագ, 400 գ կաթ, 2 ճ/գ ալյուր)
150 գ պանիր
Պատրաստման եղանակը
Բեշամելի պատրաստման համար անհրաժեշտ է 40 գ կարագին ավելացնել 2 ճ/գ ալյուր, դնել թույլ կրակին, անընդհատ խառնել, մաս-մաս ավելացնել կաթը և անընդհատ խառնել
Կարտոֆիլի վրա լայնությամբ կտրվածքներ անել, լցնել խոր տարայի մեջ
Ավելացնել մանրացրած մաղադանոս, ճզմած սխտոր, աղ, սև և կարմիր պղպեղներ, ձիթայուղ և լավ խառնել
Փաթաթել յուղաթղթի մեջ, դնել հրակայուն տարայի մեջ և տեղափոխել 200°С տաքացրած ջեռոց` 20 րոպե
Կարտոֆիլը տեղափոխել հրակայուն տարայի մեջ, ավելացնել բեշամել սոուսը, պանիրը և ևս 10 րոպե դնել ջեռոցում
Եվ ահա՛ պատրաստ է )))
Բարի ախորժակ