Բաղադրիչներ
800 գ հավի կրծքաձմիս
300 գ տոմատի խյուս
260 գ պանիր
աղ
սև պղպեղ
քիմիոն
ձեթ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը բաժանել միջին չափի կտորների, համեմել աղով, սև պղպեղով, տապակել 5-7 րոպե
Հրակայուն տարայի մեջ 100 գ տոմատի խյուս լցնել (տոմատի մածուկով սոուս), մեկ շերտ տապակած միս դնել, քերած (կամ կտորներով) պանիր, և շարունակել նույն հաջորդականությամբ դասավորել բաղադրիչները` տոմատի խյուս, միս, պանիր, վերջին շերտը լցնել տոմատի խյուս
Դնել 220°С տաքացրած ջեռոցում 15 րոպե
Կարելի է համտեսել )))
Բարի ախորժակ