Բաղադրիչներ
1 կգ հավ կամ բդիկներ
6-7 հատ կարտոֆիլ
2 ճ/գ տոմատի մածուկ
1 թ/գ համեմի աղացած սերմ
1 թ/գ աղ
½ թ/գ սև պղպեղ
1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
100 մլ ջուր
1 գլուխ կարմիր սոխ
1 թ/գ շաքարավազ
2 ճ/գ 6% խնձորի քացախ
սամիթ, մաղադանոս, համեմ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլն ու միսը լցնել 1 խոր տարայի մեջ
Առանձին տարայի մեջ լցնել տոմատի մածուկ, ավելացնել, աղ, սև և կարմիր պղպեղներ, համեմի սերմ, ձեթ, լավ խառնել, ապա ավելացնել 100 մլ ջուր և լավ խառնել
Ստացված զանգվածը լցնել մսի և կարտոֆիլի վրա, լավ խառնել և թողնել 30 րոպե
Ջեռոցի տապակը պատել ձեթով, միսն ու կարտոֆիլը լցնել, ծածկել փայլաթիթեղով և դնել 200°С տաքացրած ջեռոցում 30 րոպե, ապա հանել փայլաթիթեղը և ևս 40 րոպե դնել ջեռոցում
Առանձին տարայի մեջ լցնել կիսալուսնաձև կտրատած սոխը, մանրացրած համեմը, շաքարավազը, խնձորի քացախը, մանրացրած կանաչեղենը և լավ խառնել
Զարդարեք սոխի և կանաչեղենի խառնուրդով և մատուցեք )))
Բարի ախորժակ