Բաղադրիչներ
Խմորի 1-ին մասի համար`
50 մլ գոլ ջուր
1 ճ/գ խմորիչ
1 թ/գ շաքարավազ
Խմորի 2-րդ մասի համար`
4-5 ձու (եթե խոշոր են 4)
300 գ փափուկ կարագ
500 մլ գոլ կաթ
2 բաժակ (250 մլ) շաքարավազ
100 գ բուսայուղ
աղ
1,5 կգ ալյուր
Խորիզի համար`
4 բաժակ ալյուր
300 գ հալած կարագ
2 բաժակ շաքարավազ
վանիլին
Վերջնական տեսքի համար`
2 ձվի դեղնուց
1 թ/գ բուսայուղ
2 թ/գ կաթ
Պատրաստման եղանակը
1․50 մլ գոլ ջրին ավելացնել խմորիչ, շաքարավազ, խառնել, ծածկել սննդային պոլիէթիլենով և թողնել տաք տեղում 15-20 րոպե
2․Ձուն շաքարավազի հետ խառնել, ավելացնել փափուկ (կրեմի պես) կարագ և հարել
Ավելացնել գոլ կաթը, խմորիչով զանգվածը, աղը, ալյուրը` մաս-մաս և խառնել
Խմորը տեղափոխել սեղանի վրա և հունցել (5-7 րոպե), ընթացքում ավելացնելով ձեթ
Խմորին գնդի ձև տալ, տեղափոխել որևէ խոր տարայի մեջ, ծածկել սննդային պոկիէթիլենով, փոքրիկ անցք թողնել պոլիէթիլենի վրա, 3 ժամ թողնել հասունանա
3․ Շաքարավազն ու ձուն խառնել իրար, մաս-մաս ավելացնել ալյուր, վանիլին և լավ խառնել: Պետք է ստացվի փշրվող խորիզ
Խմորը բաժանել 5 մասի, գնդել, ծածկել և 20 րոպե թողնել
Ջեռոցի համար նախատեսված թավայի հակառակ կողմին ձեթ քսել, խմորը ձեռքերով բացել (եզրային մասերում խմորը պետք է ավելի բարակ լինի, քան կենտրոնում)
4 ճ/գ խորիզ լցնել, փակել` եզրերը՝ հավաքելով
Դնել թավայի վրա, ձեռքերով մի փոքր բացել, հավասարապես հարթեցնել, իսկ վերջում 1-2 շարժումով գրտնակել։ Ծածկել և 15-20 րոպե թողնել հասունանա
Նույն պրոցեսն իրականացնել մյուս գնդերի հետ
Վերջնական տեսքի համար ձվի դեղնուցները, կաթն ու ձեթը խառնել իրար և խոհանոցային վրձինով քսել գաթաների վրա, պատառաքաղով ձևավորել, ծակծել և դնել ջեռոցում
Եվ արդեն կարելի է համտեսել )))
Բարի ախորժակ