Այս բաղադրատոմսը կլրացնի ձեր հիմնական ուտեստների շարքը: Ամառային աղցանի հրաշալի բաղադրատոմս` բանջարեղենով և ավոկադայով

Բաղադրիչներ

2 ավոկադո

½ կարմիր պղպեղ

½ դեղին պղպեղ

150-200 գ չերրի լոլիկ

1 վարունգ

կանաչ սոխ

100 գ մարինացված եգիպտացորեն

220 գ ձեթ

100 մլ կաթ

աղ

սև պղպեղ

2 ճ/գ մանանեխ

2 ճ/գ մեղր

2 ատամիկ սխտոր

0,5 կիտրոնի հյութ

Պատրաստման եղանակը

Ավոկադոն, պղպեղները խորանարդաձև կտրատել

Չերրի լոլիկները կիսել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել կիսալուսնաձև կտրատած վարունգ, մանրացրած սոխ և եգիպտացորեն

220 գ ձեթին ավելացնել 100 մլ կաթ, հարել բլենդերով, համեմել աղով, սև պղպեղով

Ավելացնել մեղր, ճզմած սխտոր, կիտրոնի հյութ, մանանեխ և ևս մեկ անգամ հարել բլենդերով

Ավելացնել աղցանին և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում