Բաղադրիչներ
300 գ աղացած միս
2 գլուխ սոխ
Մաղադանոս
աղ
1/3 թ/գ սև պղպեղ, ուրց
1/3 թ/գ սխտորի փոշի
1 գազար
2 ատամիկ սխտոր
1/2 թ/գ ալյուր
2 ճ/գ տոմատի մածուկ
600 մլ ջուր
2/3 թ/գ շաքարավազ
220 գ շրջանաձև մակարոն
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել 1 գլուխ մանրացրած սոխ, մաղադանոս, աղ, սև պղպեղ, սխտորի փոշի և լավ խառնել
Սոխը, գազարը մանր կտրատել, 3-4 րոպե տապակել միջին ջերմության կրակի վրա: Ավելացնել սխտոր, ալյուր, տոմատի մածուկ և թողնել ևս 1 րոպե
Ավելացնել ջուր, աղ, շաքարավազ, սև պղպեղ, ուրց, թողնել եռա
Դնել շրջանաձև մակարոնները, յուրաքանչյուրը լցոնել աղացած մսով, 1-ական ճ/գ իր իսկ սոուսից լցնել մսի վրա և թողնել եռա
Ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 25 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ