Թխբածքաբլիթներ
Խրթխրթան թխվածքաբլիթներ՝ Ձեր թեյի սեղանին:
Բաղադրիչներ
- 3 հատ ձվի դեղնուց
- 150 գ շաքարավազ
- 120 գ կարագ
- 0.5 հատ կիտրոնի ցեդրա
- 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 300 գ ալյուր
- 50 գ ընկույզ
- աղ
Պատրաստման եղանակը
1 Ձվի դեղնուցը շաքարավազի հետ հարել, ավելացնել մի փոքր աղ:
2 Ավելացնել կարագը, և պատառաքաղով խառնել:
3 Ավելացնել կիտրոնի ցեդրան և հյութը: Հարիչով լավ հարել:
4 Փխրեցուցիչը խառնել ալյուրին, և քիչ-քիչ ավելացնել:
5 Ստանալ պինդ խմոր: Պատրաստել փոքրիկ գնդիկներ:
6 Ընկույզը հարիչով մանրացնել, ցանել գնդիկների վրա:
7 Թխել 200°C ջեռոցում 15-25 րոպե՝ մինչև թեթև կարմրելը:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: