Այս աննկարագրելի հավի կրծքամսով ուտեստից կախվածություն կառաջանա, միայն փորձել է պետք

Տապակած հավի կրծքամիս
Աննկարագրելի համեղ և հագեցնող ուտեստ, որը անընդհատ կպատրաստեք:

Բաղադրիչներ

  • 600 գ հավի կրծքամիս
  • 1-2 թեյի գդալ պապրիկա կամ կարմիր պղպեղ
  • աղ
  • սև պղպեղ
  • կանաչի
  • 1 հատ սոխ
  • 1 հատ լոլիկ
  • 2 հատ եփած ձու
  • 4 ատամիկ սխտոր
  • 2-3 ճաշի գդալ մայոնեզ
  • 50 գ բուսայուղ

Պատրաստման եղանակը

1 Հավի կրծքամիսը կարմիր և սև պղպեղով, աղով երկու կողմից համեմել:
2 Սոխը և լոլիկը մանր կտրատել:
3 Պանիրը և ձուն անցկացնել քերիչով:
4 Կանաչին մանրացնել:
5 Ամբողջը խառնել իրար, ավելացնել աղ, սև պղպեղ, մայոնեզ, և լավ խառնել:
6 Տարայի մեջ լցնել բուսայուղը, տարածել, հավի կրծքամիսը տեղավորրել հավասարաչափ:
7 Հավի կրծքամսի վրա լցնել ստացված զանգվածը, վրան ցանել մի փոքր քերած պանիր:
8 Եփել 180°C ջեռոցում 30 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Կիսվել Facebook-ում