Խնձորով թխվածք
20 րոպե
Այս թխվածքը ոչ մի անհարմարություն չի պատճառի, և կպատրաստվի բավականին արագ:
Բաղադրիչներ
- 1 հատ խնձոր
- 2 ճաշի գդալ կարագ
- 1 հատ ձու
- 150 գ ալյուր
- 150 մլ կաթ
- 3 ճաշի գդալ շաքարավազ
- 60 մլ բուսայուղ
- 0.25 թեյի գդալ վանիլին
- 10 գ փխրեցուցիչ
- 1 թեյի գդալ քացախ (9%)
- աղ
- շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
1 Ձուն հարել, ավելացնել շաքարավազը և մի փոքր աղ:
2 Ավելացնել կաթը, և հարել:
3 Ավելացնել բուսայուղը:
4 Փխրեցուցիչը խառնել ալյուրին, և ավելացնել:
5 Լավ խառնել, ապա ավելացնել քացախը:
6 Խնձորի միջուկը հեռացնել, բարակ շերտերով կտրատել:
7 Տարայի պատերին և հատակին քսել կարագը:
8 Խնձորները շարել տարայի մեջ, վրան լցնել խմորը:
9 Բերանը ծածկել կաձարիչով, թողնել թխվի 15 րոպե՝ թույլ կրակի վրա:
10 Թխվածքի երեսին քսել կարագ, և թողնել ևս 5 րոպե:
11 Թխվածքը շրջել հակառակ կողմին, թողնել թխվի 5 րոպե:
12 Վրան ցանել շաքարի փոշին:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: