Բաղադրիչներ
500 գ չինական կաղամբ
1 գազար
3 ձու
50 մլ կաթ
աղ, սև պղպեղ
սամիթ
2 ատամիկ սխտոր
3 ճ/գ մայոնեզ կամ թթվասեր
1/2 թ/գ մանանեխ
Պատրաստման եղանակը
Կաղամբը կտրատել, ավելացնել քերած գազար

3 ձվին ավելացնել կաթ, մի պտղունց աղ, լավ խառնել, նրբաբլիթների պես տապակել

Ռուլետի պես փաթաթել, կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Սամիթը մանրացնել, ավելացնել աղ, սև պղպեղ, մայոնեզ, մանանեխ, լավ խառնել, ավելացնել աղցանին

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ