Այս աղցանի պատրաստման համար անհրաժեշտ է ընդամենը 10 րոպե: Խոզապուխտով աղցան

Բաղադրիչներ

200 գ խոզապուխտ

80 գ պանիր

1 լոլիկ

2 խաշած ձու

4 ճ/գ մայոնեզ

աղ

3 ցողուն կանաչ սոխ

Պատրաստման եղանակը

Խոր տարայի ներսում սննդային պոլիէթիլեն դնել, լցնել քերած պանիր, հավասարապես տարածել, մայոնեզ քսել

Ավելացնել խորանարդաձև կտրատած լոլիկ, մի պտղունց աղ, մանրացրած կանաչ սոխ

Ավելացնել խորանարդաձև կտրատած խոզապուխտ, խաշած ձու, մայոնեզ և 30 րոպե թողնել սառնարանում

Ափսեի օգնությամբ շրջել, զարդարել ըստ ճաշակի և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում