Բաղադրիչներ
1 հավի կրծքամիս
աղ
սև և կարմիր պղպեղներ
ձեթ
1 ճ/գ սոյայի սոուս
5 հացի կտոր
3 խաշած ձու
6 չերրի լոլիկ
5 ճ/գ մայոնեզ
2 ատամիկ սխտոր
2 ճ/գ կիտրոնի հյութ
4-5 տերև չինական կաղամբ
150 գ պանիր
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը բաժանել միջին մեծության կտորների, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, ավելացնել 1 ճ/գ ձեթ, 1 ճ/գ սոյայի սոուս, լավ խառնել, ծածկել և թողնել 40 րոպե

Տապակել 2 կողմից միջին ջերմության կրակի վրա

Հացը խորանարդաձև կտրատել, համեմել սև և կարմիր պղպեղներով, ավելացնել 1 ճ/գ ձեթ, լավ խառնել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 10 րոպե

Մայոնեզին ավելացնել ճզմած սխտոր, կիտրոնի հյութ և լավ խառնել

Կաղամբը կտրատել: Լոլիկը բաժանել 2 մասի, ձուն` 4 և ավելացնել կաղամբին

Ավելացնել տապակած միսը, չորահացը, մայոնեզը և լավ խառնել

Լցնել մատուցվող ափսեյի մեջ, քերած պանիր ավելացնել և մատուցել )))

Բարի ախորժակ