Բաղադրիչներ
400 գ խաշած լոբի
3-4 հատ խաշած ձու
100-120 գ ապխտած երշիկ
4-5 տերև չինական կաղամբ
1/3 թ/գ աղ
1/3 թ/գ սև պղպեղ
2-3 ճ/գ թթվասեր
1 ճ/գ մայոնեզ
սամիթ
Պատրաստման եղանակը
Կաղամբի տերևները խորանարդաձև կտրատել
Ավելացնել խորանարդաձև կտրատած ձուն, երշիկը, մանրացրած սամիթը և խաշած լոբին
Ավելացնել թթվասեր, մայոնեզ, համեմել աղով, սև պղպեղով և լավ խառնել
Եվ ահա՝ մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ