Բաղադրությունը
- 1 հատ հավի կրծքամիս,
- 1 հատ թարմ վարունգ,
- 100 գ պահածոյացված ոլոռ,
- մաղադանոս և սամիթ,
- 1/2 հատ քաղցր պղպեղ,
- 2 ճաշի գդալ մայոնեզ,
- աղ:
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը խաշել և կտրատել:
Վարունգը, պղպեղը և կանաչին կտրատել:
Ամանի մեջ լցնել կտրատված բաղադրիչները, ավելացնել ոլոռը, աղը, մայոնեզը և լավ խառնել:
Բարի ախորժակ