Բաղադրիչներ
150 գ մակարոն
1 հատ լոլիկ
3 հատ փոքր թթու վարունգ
40 գ անյուղ երշիկ
1 հատ գազար
2 ճ/գ մարինացված եգիպտացորեն
2 ճ/գ մայոնեզ
2 ճ/գ կաթ
0,5 կիտրոնի հյութ
աղ
սև պղպեղ
մաղադանոս
2 ճ/գ ձիթայուղ
Պատրաստման եղանակը
Եռման ջրի մեջ մի պտղունց աղ լցնել, ավելացնել մակարոնը, թողնել եփվի, ապա քամել, լցնել խոր տարայի մեջ և թողնել սառչի

Լոլիկը մաքրել կեղևից, միջուկից և խորանարդաձև կտրատել

Վարունգը խորանարդաձև կտրատել
Գազարն ու երշիկը քերիչով անցկացնել

Բոլոր բաղադրիչները խառնել իրար, ավելացնել եգիպտացորեն

Առանձին տարայի մեջ մայոնեզ և կաթ լցնել, լավ խառնել, ավելացնել կիտրոնի հյութ, աղ, սև պղպեղ, մանրացրած մաղադանոս, ձիթայուղ, լավ խառնել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Աղցանը պատրաստ է )))

Բարի ախորժակ