Այսօր կունենաք ֆանտաստիկ ընթրիք: Կոլոլակներ` սերուցքային սոուսով

Բաղադրիչներ

900 գ աղացած միս

50 գ չորահաց կամ պաքսիմատ

1 ձու

աղ

սև պղպեղ

1 թ/գ սխտորի փոշի

1 թ/գ համեմի աղացած սերմ

100 մլ 15-20% սերուցք

30 գ կարագ

2 ճ/գ ալյուր

500 մլ ջուր

1 թ/գ մանանեխ

¼ թ/գ մշկընկույզ

4 ատամիկ սխտոր

1 գլուխ սոխ

Պատրաստման եղանակը

Աղացած մսին ավելացնել մանրացրած չորահաց, ձու, 2 ատամիկ ճզմած սխտոր, աղ, սև պղպեղ, սխտորի փոշի, համեմի աղացած սերմ և լավ խառնել

Գնդիկներ ձևավորել, բոլոր կողմերից տապակել և հանել թավայից

Նույն թավայի մեջ կարագ դնել, ավելացնել մանրացրած սոխ և սխտոր, ալյուր և անընդհատ խառնելով 1 րոպե թողնել

Անընդհատ խառնելով՝ մաս-մաս ավելացնել ջուր, թողնել եռա, ապա ավելացնել սերուցք, մանանեխ, աղ, սև պղպեղ, համեմի աղացած սերմ, սխտորի փոշի, աղացած մշկընկույզ

Կոլոլակները դնել սոուսի մեջ, ծածկել կափարիչն ու թողնել մոտ 20 րոպե

Զարդարեք մանրցրած մաղադանոսով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում