Բաղադրիչներ
150 գ ծովախեցգետնի ձողիկներ
1 թարմ վարունգ
1 փոքր չինական կաղամբ
2 խաշած ձու
150 գ մարինացված եգիպտացորեն
2 ճ/գ մայոնեզ
1 թ/գ հատիկավոր մանանեխ
2 ատամիկ սխտոր
աղ, սև պղպեղ
համեմ
Պատրաստման եղանակը
Ծովախեցգետնի ձողիկները շրջանաձև կտրատել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած վարունգ
Ավելացնել չինական կաղամբ, կիսալուսնաձև կտրատած ձու, մարինացված եգիպտացորեն
Մայոնեզին ավելացնել մի պտղունց աղ, սև պղպեղ, մանանեխ, ճզմած սխտոր, լավ խառնել և ավելացնել մյուս բաղադրիչներին
Ավելացնել մանրացրած համեմ, լավ խառնել և մատուցել )))
Բարի ախորժակ