Այսքան հե՞շտ: Այո՛, հեշտ, համեղ, մատչելի` կաթնաշոռային բլիթներ

Բաղադրիչներ

200 գ կաթնաշոռ

80-100 գ շաքարավազ

1 ձու

60 գ ձեթ

230-250 գ ալյուր

0,5 թ/գ սոդա կամ 1 թ/գ փխրեցուցիչ

աղ

1 թ/գ վանիլային շաքարավազ

4-5 սալոր

1 տանձ

50 գ շաքարավազ + 1 թ/գ դարչին

Պատրաստման եղանակը

Կաթնաշոռին ավելացնել շաքարավազ, մի պտղունց աղ, ձեթ, ձու, վանիլային շաքարավազ և լավ խառնել

Ալյուրին ավելացնել սոդա, ապա ավելացնել մյուս բաղադրիչներին, լավ խառնել և խմոր հունցել: Պետք է ստացվի փափուկ, չկպչուն խմոր

Մրգերը կտրատել, ավելացնել խմորին (անհրաժեշտության դեպքում մի քիչ ալյուր ավելացնել)

Շաքարավազն ու դարչինը խառնել իրար: Խմորից գնդիկներ ձևել, թաթախել դարչինի մեջ և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Կարող եք վայելել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում