Պանրային կարկանդակ

Անչափ համեղ այս նուրբ կարկանդակները ուղակի կհալվեն Ձեր բերանում:
Բաղադրիչներ
- 200 մլ կաթ
- 2 հատ ձու
- 0.5 թեյի գդալ աղ
- 350 գ ալյուր
- 2 թեյի գդալ փխրեցուցիչ
- 1 կապոց կանաչ սոխ
- 50 գ պանիր (պարմեզան և այլ պինդ պանիր)
- բուսայուղ
Պատրաստման եղանակը
1 Կաթը մի փոքր տաքացնել, հետո լցնել տարայի մեջ:

2 Կաթին ավելացնել ձուն, աղը և խառնել:

3 Ավելացնել կտրատված կանաչ սոխը, քերած պանիրը (պանիրը կարող եք փոխարինել նաև կաթնաշոռով) և խառնել:

4 Ավելացնել ալյուրը, փխրեցուցիչը և ձեռքով խառնել:

5 Քանի որ խմորը կպչուն է, հունցել մի փոքր ալյուրով:

6 Ստացված խմորը գրտնակով բացել, որ ստացվի 1սմ հաստությամբ խմոր:

7 Կտրատել, ըստ նախասիրության, և տապակել բուսայուղով:



Բարի ախորժակ: