Հավի թոքով աղցան

Այսքան պարզ և համեղ աղցան դեռ չեք պատրաստել: Շտապի'ր պահպանել այս հիասքանչ բաղադրատոմսը:
Բաղադրիչներ
- 400 գ հավի թոք
- 2 հատ սոխ
- 100 գ գազար
- 2-3 հատ թթու վարունգ
- 1 տուփ համեմունք (նախատեսված կորեական գազարի համար)
- մայոնեզ
Պատրաստման եղանակը
- Սոխը մանրացնել, ավելացնել աղ, շաքարավազ և տապակել բուսայուղով:

- Հավի թոքը խաշել 10-15 րոպե, կտրատել ոչ շատ մանր կտորներով:

- Գազարը քերել երկարությամբ և համեմել:
- Մանրացնել և ավելացնել կտրատված զանգվածին:

- Թթու վարունգը կտրատել և ավելացնել զանգվածին:

- Ավելացնել մայոնեզ և խառնել:

Բարի ախորժակ:
