Բաղադրիչներ
0,9 կգ խոզի փափկամիս
1 տուփ մարինացված անանաս
150 -170 գ պանիր
60-90 գ մայոնեզ
70-80 գ մարինացված եգիպտացորեն
1 թ/գ աղ
½ թ/գ սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Անանասի ջուրը լցնել որևէ խոր տարայի մեջ, խոզի փափկամիսը դնել նրա մեջ, ծածկել և 3 ժամ թողնել սառնարանում
Այնուհետև հանել սառնարանից, համեմել աղով, սև պղպեղով, դնել հրակայուն տարայի մեջ
Մեկական թ/գ մայոնեզ քսել յուրաքանչյուր մսի վրա
Յուրաքանչյուր մսի վրա դնել մեկական անանաս
Յուրաքանչյուր անանասի կենտրոնում դնել մեկական թ/գ եգիպտացորեն
Դնել 200°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Հանել, քերած պանիր ավելացնել և ևս 10 րոպե թողնել ջեռոցում
Կարող եք զարդարել չերրի լոլիկով և մատուցել )))
Բարի ախորժակ