Բաղադրիչներ
1 սմբուկ
1 գլուխ սոխ
2 ձու
80 գ պաքսիմատ
աղ
սև պղպեղ
3 ատամիկ սխտոր
200 գ ալյուր
100 մլ ջուր
սամիթ, համեմ
1 ձվի դեղնուց
½ կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած սմբուկ, թողնել 7-8 րոպե, համեմել աղով և վերցնել կրակից
Ավելացնել ձու, մանրացրած սամիթ, համեմ, սխտոր, սև պղպեղ և լավ խառնել
Ավելացնել պաքսիմատ, լավ խառնել, գնդիկներ ձևել
Թաթախել ալյուրի մեջ և տապակել
Տեղափոխել մեկ այլ թավայի մեջ, ավելացնել 100 մլ ջուր, ծածկել կափարիչն ու թողնել 10 րոպե
1 ձվի դեղնուցին ավելացնել ½ կիտրոնի հյութ, լավ խառնել և ավելացնել տապակին
Զարդարեք համեմով և մատուցեք )))
Բարի ախորժակ