Բաղադրիչներ
250 գ խոզի աղացած միս
250 գ տավարի աղացած միս
100 գ պանիր
1-2 գունավոր պղպեղ
3 ճ/գ տոմատի մածուկ
2 ճ/գ ալյուր
200 մլ հավի արգանակ
2 գլուխ սոխ
2-3 ատամիկ սխտոր
աղ
սև և կարմիր պղպեղներ
օրեգանո
Պատրաստման եղանակը
Աղացած մսերին ավելացնել մանր կտրատած պղպեղ, 1 գլուխ սոխ, քերած պանիր, սև և կարմիր պղպեղներ, աղ և լավ խառնել
Կոլոլակներ ձևել, տապակել այնքան, մինչև ստանան ոսկեգույն երանգ և հանել թավայից
Նույն թավայի մեջ ավելացնել մանրացրած սխտոր, 1 գլուխ սոխ, ալյուր և լավ խառնել
Ավելացնել տոմատի մածուկ, հավի արգանակ, աղ, սև պղպեղ, օրեգանո, լավ խառնել, թողնել 1 րոպե, ապա ավելացնել կոլոլակները, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 15 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ