Բաղադրիչներ
700 գ տավարի միս
2 գլուխ սոխ
550 գ մարինացված լոլիկ
2 թ/գ
1 ճ/գ տոմատի մածուկ
5-6 ատամիկ սխտոր
համեմ, կանաչ սոխ, մաղադանոս
աղ
Պատրաստման եղանակը
Միսը միջին երկարությամբ կտրատել, տապակել փակ կափարիչով՝ մոտ 1 ժամ
Սոխը կիսալուսնաձև կտրատել, տապակել, ավելացնել տոմատի մածուկ, թողնել ևս 3 րոպե
Մարինացված լոլիկների կեղևը հեռացնել, անցկացնել բլենդերով և ավելացնել սոխին ( ըստ ցանկության՝ ավելացնել կծու պղպեղ), թողնել ևս 5 րոպե
Ավելացնել տապակած միսը, ծածկել կափարիչն ու թողնել 10 րոպե
Ավելացնել մանրացրած համեմ, կանաչ սոխ, մաղադանոս, թողնել ևս 10 րոպե, ապա մատուցել )))
Բարի ախորժակ