Այսպիսի ուտեստը հարմար է մատուցել հատկապես ձավարեղենի և կարտոֆիլի հետ: Մսով և ձվով ռուլետ

Բաղադրիչներ

10 կգ աղացած միս

1 գլուխ սոխ

2 ձու

100 գ պաքսիմատ

սև պղպեղ

պապրիկա

քիմիոն

աղ

30 մլ ձիթայուղ

խճողակի համար`

4 խաշած ձու

պանիր

7-8 հատ փոքր թթու վարունգ

ձիթապտուղ

Պատրաստման եղանակը

Աղացած մսին ավելացնել մանր կտրատած կամ աղացած սոխ, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, քիմիոնով, ավելացնել պաքսիմատ, 2 ձու և լավ խառնել

Ծածկել և 1 ժամ թողնել սառնարանում

Առանձին տարայի մեջ ձիթայուղ լցնել, ավելացնել կարմիր պղպեղ, խառնել, մի մասը լցնել փայլաթիթեղի վրա

Միսը դնել և հավասարապես տարածել, ապա քսել մնացած ձիթայուղը

Ավելացնել հալող կամ ցանկացած քերած պանիր, 4 խաշած, ամբողջական ձու, թթու վարունգ, ձիթապտուղ

Փաթաթել ռուլետի պես, ծածկել փայլաթիթեղով, դնել հրակայուն տարայի մեջ, տեղափոխել 240°С տաքացրած ջեռոց` 50 րոպե

Հանել, ավելացնել 100 գ քերած պանիր և առանց ծածկելու դնել 200°С տաքացրած ջեռոցում 15 րոպե

Շտապե ՛ ք համտեսել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում