Բաղադրիչներ
2 հատ դդմիկ
1 հատ վարունգ
2 հատ գազար
2-3 ատամիկ սխտոր
սամիթ
կանախ սոխ
80 մլ ձեթ
100 մլ խնձորի քացախ
1 թ/գ աղ
1 թ/գ շաքարավազ
0,5 թ/գ սև պղպեղ
1 թ/գ կծու պղպեղ` չիլի
Պատրաստման եղանակը
Կորեական աղցանի համար նախատեսված քերիչով անցկացնել դդմիկը, վարունգը և գազարը
Ավելացնել մանր քերիչով անցկացրած սխտոր, մանրացրած սամիթ, կանաչ սոխ
Ավելացնել ձեթ, քացախ, աղ, շաքարավազ, սև պղպեղ, կծու պղպեղ չիլի և լավ խառնել
Լցնել ապակե տարայի մեջ, ծածկել կափարիչն ու 4-5 ժամ թողնել սառնարանում
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ