Բաղադրիչներ
400 գ շերտավոր խմոր
5 գ աղ
5 գ սև պղպեղ
5 գ կարմիր պղպեղ
100 գ պանիր
100 գ խոզապուխտ
կանաչ սոխ
1 ձու
Պատրաստման եղանակը
Շերտավոր խմորի վրա խոզապուխտ շարել

Ավելացնել կտրատած կանաչ սոխ

Ավելացնել քերած պանիր, համեմել աղով, սև և կարմիր պղպեղով

Փաթաթել ռուլետի պես և մասերի բաժանել

Յուրաքանչյուրի վրա ձու քսել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ