Բաղադրիչներ
3 հատ խոշոր կարտոֆիլ
1 գլուխ սոխ
1 կարմիր պղպեղ
2 հատ լոլիկ
4 ձու
մաղադանոս
աղ
սև պղպեղ
100 գ պանիր
1 ճ/գ կարագ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլն անցկացնել քերիչով
Սոխն անցկացնել մանր քերիչով, ավելացնել կարտոֆիլին և լավ խառնել
Լոլիկն ու պղպեղը կտրատել
Թավայի մեջ ձեթ լցնել, ավելացնել կարտոֆիլը, ապա լոլիկն ու պղպեղը, լավ խառնել և 15 րոպե տապակել
Ավելացնել ½ թ/գ աղ, սև պղպեղ, կարագ և լավ խառնել
Հարթեցնել, ավելացնել քերած պանիր
Առանձին տարայի մեջ 4 ձու կոտրել, համեմել աղով, սև պղպեղով և լավ խառնել: Ավելացնել մանրացրած մաղադանոս և լավ խառնել
Լցնել տապակի վրա, տարածել, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակի վրա 5 րոպե
Ափսեյի օգնությամբ շրջել, տապակել մյուս կողմն ու վերցնել կրակից
Ճաշակելու ժամանակն է )))
Բարի ախորժակ