Բաղադրիչներ
250 գ հավի լյարդ
50 գ սոխ
100 գ մարինացված վարունգ
2 խաշած ձու
100 գ մայոնեզ
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Հավի լյարդը մաքրել, լցնել ջրով լի կաթսայի մեջ, աղ ավելացնել և խաշել (եռալուց հետո ևս 10 րոպե թողնել կրակին)

Թողնել սառչի, ապա երկարությամբ կտրատել

Սոխը կիսալուսնաձև կտրատել, եռման ջուր լցնել և թողնել 5 րոպե

Վարունգը կիսալուսնաձև կտրատել, մի փոքր ճզմել, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա

Ձուն խորանարդաձև կտրատել

Բոլոր բաղադրիչները խառնել իրար, համեմել սև պղպեղով, աղով` անհրաժեշտության դեպքում, ավելացնել մայոնեզ և լավ խառնել

Աղցանը պատրաստ է )))

Բարի ախորժակ