Այսպիսի հեշտ, արագ և նրբահամ թխվածքաբլիթների բաղադրատոմսն անպայման անհրաժեշտ կլինի ձեզ: Կոկոսի փաթիլներով թխվածքաբլիթներ

Բաղադրիչներ

1 ձու

աղ

3 ճ/գ շաքարավազ

1 թ/գ վանիլային շաքարավազ

150 մլ կեֆիր կամ մածուն

80 մլ ձեթ

350 գ ալյուր

1 թ/գ փխրեցուցիչ

2 ճ/գ կոկոսի փաթիլներ + 2 ճ/գ շաքարավազ

Պատրաստման եղանակը

1 ձվին ավելացնել մի պտղունց աղ, շաքարավազ, վանիլային շաքարավազ, լավ խառնել, ավելացնել կեֆիր կամ մածուն, ձեթ և շարունակել խառնել

Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ, խառնել, ավելացնել ձվային զանգվածին և լավ խառնել

Խմոր հունցել (նախ ձեռքերը թաթախել ձեթով)` պետք է ստացվի փափուկ, չկպչուն խմոր

Բաժանել փոքր գնդերի: Կոկոսի փաթիլներին ավելացնել շաքարավազ, խառնել, յուրաքանչյուր գնդիկի մի մասը թաթախել ստացված խառնուրդի մեջ, շարել ջեռոցի տապակի վրա և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Համտեսելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում